Անգլիացի Եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը երեկ «Լիվերպուլի» կազմում անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների Լիգայում:
Այսպիսով 24-ամյա վինգերը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով այդքան հանդիպում է անցկացրել մերսիսայդյան ակումբի կազմում ՉԼ -ում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը լիվերպուլյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։
Ընդհանուր առմամբ, Տրենտը «կարմիրների» կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով տասը գոլի հեղինակ։