Հայտնի է Յուրգեն Կլոպի ապագան «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն հայտարարել է, որ գերմանացի մասնագետը մտադիր չէ հեռանալ անգլիական ակումբից։

«Մարզիչը գոհ է ակումբում ամեն ինչից: Նա վայելում է ղեկավարության աջակցությունը։ Նա չէր երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականը, եթե նրա նկատմամբ այլ վերաբերմունք լիներ»,- Մարկ Կոսիցկենի խոսքերը մեջբերում է Sky Deutschland-ը։