ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է շուտ միանալ Արգենտինայի ազգային հավաքականին, հայտնում է goal-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը Գալտիեին խնդրել է իրեն թույլ տալ լքել ֆրանսիական ակումբը հաջորդ շաբաթվա վերջին։ Նոյեմբերի 7-ին Մեսսին ցանկանում է միանալ ազգային հավաքական։
Ֆուտբոլի 2022թ.-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում, նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: