«Յուվենտուսը» տրանսֆերային թիրախ ունի

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախն է:

Ըստ Gazzetta dello Sport-ի, «Յուվենտուսը» նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին։ Կողմերը երկար ժամանակ բանակցություններ են վարում հնարավոր գործարքի շուրջ։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: