Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է նոր համաձայնագիր կնքել ակումբի հետ, հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան:
«Միլանի» ղեկավարությունը ծրագրում է շարունակել համագործակցությունը 57-ամյա մասնագետի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը և կունենա մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն:
Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից: Ավելի վաղ մարզիչը աշխատել է «Պարմայում», «Սասուոլոյում», «Բոլոնիայում», «Լացիոյում», «Ինտերում», «Ֆիորենտինայում» և այլ թիմերում: Պիոլիի գլխավորությամբ «Միլանը» 2021/2022 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» 26 միավորով 2-րդն է: