Խոսեպ Գվարդիոլա. «Նրանք ուժ չունեին հեռախոսը վերցնելու»

Անգլիայի առաջնության «Լեսթերի» դեմ հանդիպման նախօրեին Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ֆուտբոլիստների հոգնածության մասին:

«Ես տեսա իմ ֆուտբոլիստներին «Բրայթոնի» հետ հանդիպումից հետո, նրանք կիտրոնի պես քամված էին։ Նրանք ուժ չունեին հեռախոսը վերցնելու։

Պատկերացրեք, թե որքան հոգնած էին նրանք, որ նույնիսկ չէին կարողանում ինտերնետ մուտք գործել»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը: