Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակնարկել է, որ ակումբն արդեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին:
«Հունվարը դեռ հեռու է, բայց անհրաժեշտ է նախապատրաստվել: Մենք պետք է ուժեղացնենք կազմը:
Մատեու Ալեմանին և մեր սկաուտները արդեն պատրաստվում են տրանսֆերային պատուհանին»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: