Կառլո Անչելոտտին խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Տրանսֆերներ հունվարին չեն լինի. Մեզ չեն հետաքրքրում ձմեռային ձեռքբերումները։ Կազմը նույնը կմնա մինչև մրցաշրջանի ավարտը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալը» 31 միավորով գլխավորում է Լա Լիգան՝ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից» գերազանցելով 3 միավորով։