Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ապագա պլանների մասին:
«Հաճույք եմ ստանում աշխատանքիցս քանի որ կարիերաս ավարտելուց հետո կարոտելու եմ ֆուտբոլը:
Փորձում եմ բարձր պահել խաղամակարդակս ինչպես երիտասարդները նրանք նույնպես տքնաջան աշխատում են:
Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս, կխաղամ այնքան, որքան թույլ կտա մարմինս»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է CNN-ը:
2021/22 մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: