Մադրիդի «Ռեալը» աստղաբաշխական գումար կառաջարկի երիտասարդ աստղի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով, հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան իր Twitter-ում։

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի համար անհրաժեշտ է միայն «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հավանությունը։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» կփորձի ֆուտբոլիստին գնել 2024 թվականին 60 միլիոն եվրոյով։

Էնդրիկի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում և խփել 1 գոլ