«Բավարիան» ամռանը հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցի նկատմամբ, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը։
Մյունխենյան ակումբն ամռանը դիմել էր 23-ամյա գերմանացու գործակալներին տրանսֆերի հարցով, սակայն մերժում էր ստացել։
Հավերցի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Հավերցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։