Տոնի Կրոսը հիացած է իր թիմակցի ցուցադրած խաղով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հիացած է իր թիմակցի` Ֆեդերիկո Վալվերդեի ցուցադրած խաղով։

«Եթե Վալվերդեն շարունակի խաղալ նույն ոգով, ապա նա կհասնի ցանկացած նվաճման: Նույնիսկ այն իրավիճակներում, երբ նա չգիտի, թե ինչպես վարվել գնդակի հետ, երբ ճնշման տակ նա ուղղակի հարվածում է դարպասին և գոլ է խփում:

Ես նրա խաղի մեծ երկրպագուն եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։