Եղիշե Մելիքյան. «Մեզ եզրափակիչ հանդիպում է սպասվում»

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովան‎» – «‎Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցավ գլխավոր մարզիչ՝ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Ցավոք սրտի չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, ուզում եմ շնորհավորել մրցակցին հաղթանակի կապակցությամբ: Մենք ընդունում ենք մեր սխալները, պետք է աշխատենք այդ ամենի ուղղությամբ, որպեսզի այլևս չլինեն նման սխալներ: Այս պարտությունը մեզ մի քանի օր սթրեսի մեջ կպահի, բայց խոստանում եմ  շատ արագ դուրս կգանք այդ իրավիճակից:

Դավիդ Յուրչենկոյի խաղակոշիկը վնասվել էր և նա ասել էր, որ հետ փոխանցում չանեն, բայց Տանկովը փոխանցեց հետ ու հենց այդպես բաց թողեցինք գոլը:

Մեզ եզրափակիչ հանդիպում է սպասվում «Բազելի» հետ: Իհարկե բոլորը շատ լավ գիտեն, որ մրցակիցը շատ ուժեղ է, բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք», – ասել է Եղիշե Մելիքյանը՝ «Սլովան» – «Փյունիկ» հանդիպումից հետո:

Նշենք, որ խմբային փուլի վերջին տուրի «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը տեղի կունենք նոյեմբերի 3-ին՝ Երևանում: