«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆուտբոլիստին

«Նապոլիի» աջ պաշտպան Ջովանի դի Լորենցոն շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստին ակումբը ցանկանում է պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը: Կողմերը կփորձեն պայմանագիրը ստորագրել մինչև հունվար ամիսը:

Ջովանի դի Լորենցոն ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: