«Ռոման» մեծ հրաժարագին է սահմանել Նիկոլո Ձանիոլոյի համար

«Ռոմայի» վինգեր Նիկոլո Ձանիոլոն հայտնվել է «Թոթենհեմի» հետաքրքրության շրջանակում:

«Ռոման» Ձանիոլոյին գնահատում է 50 միլիոն եվրո: Նշվում է, որ վինգերի տրանսֆերի համար «Թոթենհեմի» հետ կարող են մրցակցել «Միլանը» և «Յուվենտուսը»։

Իտալացու պայմանագիրը «գայլերի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը, և նրանք չեն կարողանում համաձայնության գալ երկարաձգման շուրջ։