Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տեղեկացրել է, որ թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պատրաստ կլինի մասնակցել «Լիդսի» դեմ խաղին, նա ապաքինվել է վնասվածքից:
Անցյալ շաբաթ Ալկանտարան ականջի բորբոքման պատճառով դուրս էր մնացել առաջնության 13-րդ տուրի «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղի հայտացուցակից: