Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվողին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է AS-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2024 թվականի ամռանը, և «Ռեալը» դեռ չի հայտարարել բրազիլացի ֆուտբոլիստի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին, ինչը վաղուց էր սպասվում իսպանական լրատվամիջոցներում:

Աղբյուրի համաձայն, Վինիսիուսը ամառվանից նոր պայմանագրով աշխատավարձ է ստանում՝ շատ ավելի շահավետ պայմաններով, քան նախորդ մրցաշրջաններում։