Իտալական Սերիա Ա-ի ֆուտբոլիստին դանակահարել են առևտրի կենտրոնում

Իտալական «Մոնցայում» վարձավճարով հանդես եկող «Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին դանակահարվել է առևտրի կենտրոնում, հայտնում է sports.es-ը:

Աղբյուրի համաձայն, դեպքը տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում՝ Ասագոյի առևտրի կենտրոններից մեկում։ 46-ամյա տղամարդը, ով ենթադրաբար հոգեկան հիվանդ է, սուպերմարկետի դարակից դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա՝ նրանցից առնվազն երկուսին լրջորեն մարմնական վնասվածքներ հասցրել, իսկ մեկը՝ մահացել է:

Ընդհանուր տուժել է 6 մարդ, նրանց թվում է նաև Պաբլո Մարին։ Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, իսկ սուպերմարկետի գանձապահի կյանքը փրկել չի հաջողվել:

Տեղի ոստիկաններին հաջողվել է ձեռբակալել 46-ամյա տղամարդուն: