«Արսենալի» նախկին հարձակվողը «Լիվերպուլին» խորհուրդ է տվել գնել Ֆրենկի դե Յոնգին

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Քևին Քեմփբելը խորհուրդ է տալիս «Լիվերպուլին» գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։

«Դե Յոնգը հրաշալի ֆուտբոլիստ է, և ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել «Լիվերպուլի» կիսապաշտպանությունում:

Կարծում եմ նա կհամապատասխանի Կլոպի խաղաոճին: Ֆրենկին կարող է անել ամեն տեսակի աշխատանք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Insider-ը: