Պաբլո Մարին դանակահարությունից հետո ուղերձ է հղել երկրպագուներին

«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայում», Միլանի սուպերմարկետում տեղի ունեցած դանակահարությունից հետո դիմել է երկրպագուներին։

«Բարդ իրավիճակից հետո, որը ստիպված եղանք վերապրել երեկ, հայտնում եմ, որ բարեբախտաբար, մեզ մոտ ամեն ինչ կարգին է:

Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Մարին սոցցանցի իր էջերում։