Անխել Դի Մարիա. «Ես ինձ երջանիկ եմ զգում»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:

«Ես զարմանում եմ, թե ով է ասել, որ պատրաստվում եմ հեռանալ «Յուվենտուտից» ձմռանը: Այստեղ ամեն ինչ հրաշալի է, ես ինձ երջանիկ եմ զգում:

Ցանկանում եմ մնալ և թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: