Հարի Քեյնի ծառայություններով անգլիական գրանդ է հետաքրքրվում

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Թոթենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Թոթենհեմը» պատրաստ է նոր պայմանադիր առաջարկել Հարիին:

Նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիան»: