Անգլիական ակումբը սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, տեղեկացնում է Goal-ը:

Իսպանացու տրանսֆերով հետաքրքրված է «Նյուքասլը», որը հունվարին կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին։

Կողմերի միջև բանակցություններն արդեն սկսել են:

Ասենսիոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, ուստի մադրիդյան ակումբը կարող է վաճառել վինգերին՝ նրան հետագայում անվճար բաց չթողնելու համար։