EUROTOUR-2022. Պորտուգալիայում և Իսպանիայում կատարած նկարահանումների և սպասվելիք տեսանյութերի մասին (VIDEO)

«Պրոֆֆուտբոլը» բացառիկ նկարահանումների նպատակով եղել է Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ էքսկլուզիվ իրավունքով հերթական անհավանական նկարահանումներն է արել: 

Պորտուգալիայում եղել ենք «Բենֆիկայի», «Պորտոյի», «Սպորտինգի», «Բոավիշտայի» և «Բելենենսեշի» ստադիոններում, թանգարաններում, ֆան-շոփերում և այդ թիմերի հնարավոր բոլոր տարածքներում: 

Իսպանիայում այցելել ենք Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի», ինչպես նաև կատալոնական «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» ստադիոններ, թանգարաններ, ֆան-շոփեր …

Եղել ենք նաև Լաս-Ռոսասում գտնվող Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մարզաբազայում և թանգարանում, ինչպես նաև Մադրիդի և Բարսելոնայի ամենահայտնի ֆուտբոլային փաբերում և հանդիպել ենք իսպանական գրանդների ամենահայտնի երկրպագուների հետ:

Ունենք նաև բազում էքսկլուզիվ հարզազրույցներ: Բոլոր տեսանյութերը շուտով կլինեն մեր կայքում:

Նկարահանումներին աջակցելու համար առանձնահատուկ շնորհակալություն ԷկոՎիլ-ին (ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ / EcoVille Solar Technologies):

Բաժանորդագրվեք (Subscribe) ➡️ «Պրոֆֆուտբոլի» յութուբյան ալիքին: