Մոհամեդ Սալահ. «Մենք կպայքարենք տիտղոսի համար»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիին» (1:0) հաղթելուց հետո, խոսել է թիմի նպատակների մասին:

«Այս պահին մենք չպետք է մտածենք չեմպիոնության մասին։ Չնայած անձամբ ես, իհարկե, սիրում եմ խաղալ տիտղոսի համար:

Մենք պետք է կենտրոնանանք աշխատանքի վրա և խաղից խաղ հաղթանակներ տոնենք։

Մենք չպետք է ճնշման տակ լինենք՝ հաշվի առնելով մեր և առաջին և երկրորդ տեղերի միջև եղած տարբերությունը, բայց, իհարկե, մենք կպայքարենք տիտղոսի համար»,- ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում: