Կառլո Անչելոտտի. «Մենք արեցինք ամեն ինչ հանուն հաղթանակի և հասանք ցանկալի արդյունքի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3-1):

««Ռեալը» լավ սկսեց հանդիպումը, և արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը:

Մենք արեցինք ամեն ինչ հանուն հաղթանակի և հասանք ցանկալի արդյունքի»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է Marca-ն: