Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ հայրենիք

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ այն ակումբ, որտեղ սկսել է  իր պրոֆեսիոնալ կարիերան։

Ըստ 90min-ի՝ Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է դարպասապահին հետ վերադարձնելու տարբերակը, ով 2022/23 մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։

31-ամյա իսպանացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականին, սակայն ակումբը կարող է ակտիվացնել պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը, նույնիսկ առանց դե Խեայի համաձայնության։