Չավի. «Մենք գտնվում ենք բացասական դինամիկայի մեջ, որում ոչինչ չի ստացվում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին վերլուծել է թիմի խաղը Լա Լիգայի 9-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը (1:3).

«Մենք գտնվում ենք բացասական դինամիկայի մեջ, որում ոչինչ չի ստացվում։ Փորձում ենք, հավատում ենք, բայց առայժմ ոչինչ չի ստացվում։

Փորձեցինք հաղթել մինչև վերջ։ Դա ընդամենը երեք միավոր է, բայց իրավիճակը տհաճ է: Մենք կառուցվող թիմ ենք, բայց պետք է կատարելագործվենք»,-ասում է Չավին։