Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող է փնտրում, ով ապագայում կփոխարինի Կարիմ Բենզեմային:

Calciomercato-ի փոխանցմամբ «Ռեալը» հարմար ֆուտբոլիստ է գտել Իտալիայի առաջնությունում։ Լա լիգայի չեմպիոնի ղեկավարությունը հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագիր կնքելու հարցում, որի իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետնախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: