Կիլիան Մբապպեն զղջում է, որ երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշել է որքան հնարավոր է շուտ հեռանալ ակումբից, հայտնում է L’Équipe-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը գոհ չէ ՊՍԺ-ում տեղի ունեցող որոշ բաներից, այդ թվում չկատարված խոստումներից և գլխավոր մարզիչ Գալտիեի գլխավորությամբ խաղադաշտում իր դիրքի վատ կառավարմամբ:

Նշվում է, որ Մբապպեն հասկացնել է տվել, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից ավելի քան երբևէ, և լիովին ափսոսում է պայմանագրի երկարաձգման համար։