Ֆրենկի դե Յոնգը դժգոհ է «Բարսելոնայում» իր դիրքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դժգոհ է կատալոնական ակումբում իր դիրքից, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը կատաղել է, որ Չավին թիմային կարևոր հանդիպումներում իրեն թողել է պահեստայինների նստարանին։ Դե Յոնգը կարծում էր, որ այս մրցաշրջանում առանցքային դեր կունենա «Բարսելոնայում»:

Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: