Էրիկ տեն Հեգը խոսել է «Օմոնիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի տնային խաղում «Օմոնիայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին:

«Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց միայն մեկ անգամ գրավեցինք մրցակցի դարպասը: Այնուամենայնիվ, թիմը համբերատար մնաց, շարունակեց պահեր ստեղծել և ի վերջո գոլ խփեց: Չեմ կարծում, որ ունենք գոլային պահերը իրացնելու խնդիր», – Էրիկ տեն Հագի խոսքերը մեջբերում է BBC-ն: