CONFERENCE LEAGUE. «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց «Ժալգիրիսից»

Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց «Ժալգիրիսից»:

Այս պարտությունից հետո Եղիշե Մելիքյանի թիմը վաստակած 6 միավորով գտնվում է H խմբի երկրորդ հորիզոնականում, խմբի առաջատարը «Բազելն» է, որն ունի 7 միավոր:

Կոնֆերենցիաների Լիգա.

«Ժալգիրիս» – «Փյունիկ» 2:1 (2:0)

1:0 – Ֆաբիեն Ուրեգա (23)
2:0 – Ռենան Օլիվեյրա (42)
2:1  – Արազ Օզբիլիս (78, 11մ.)