«Ատլետիկոն» ցանկանում է այս ամառ անվճար պայմանագիր կնքել «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է տեղափոխվել Իսպանիա:

Բրազիլացու պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և չնայած հարձակվողի ուժեղ մեկնարկին մրցաշրջանում, «Լիվերպուլը» դեռևս Ֆիրմինոյին պայմանագրի երկարաձգում չի առաջարկել:

Ինչպես հայտնում է Todo Fichajes-ը, Ֆիրմինոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն միշտ գնահատել է ֆուտբոլիստններին, ովքեր շատ կոպիտ աշխատանք են կատարում խաղադաշտում։