«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ֆուտբոլիստի փնտրտուքները, ով կարող է ուժեղացնել հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է Fichajes-ը «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բրենտֆորդի» կենտրոնական հարձակվող Իվան Տոնիով։

Ընթացիկ մրցաշրջանում Թոնին «Բրենտֆորդի» կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: