Սերխիո Ռամոսը որակազրկվել է

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը որակազրկվել է Ֆրանսիայի առաջնությունում երեք խաղով՝ «Ռեյմսի» հետ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման (0:0) հեռացման պատճառով, հայտնում է RMC Sport-ը։

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեյմսի» դեմ խաղում 36-ամյա պաշտպանը վիրավորել է մրցավարին, այդ իսկ պատճառով որակազրկվել է և բաց կթողնի երեք հանդիպում: