«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ինտերի» հետ հանդիպման (3:3) արդյունքի մասին։
«Ես շատ հիասթափված եմ, տխուր, նաև շատ բարկացած: Պետք է ինքնաքննադատ լինեմ, մենք արժանի չենք Չեմպիոնների Լիգայում խաղալուն: Դա ինձ ցավ է պատճառում, բայց դա ճշմարտություն է», – մարզչի խոսքերը մեջբերում է sport.es-ը: