Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մայր Ֆայզա Լամարին խոսել է Կիլիանի՝ ԱԱ-2018-ում հաղթելու մասին:
«Երբ տղաս դարձավ աշխարհի չեմպիոն, ես շատ ուրախ էի։ Հպարտանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի պրոֆեսիոնալ է դարձել նա: շամեն ինչ նոր է սկսվում»,- Մբապպեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած 2018թ. Աշխարհի Առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4-2 հաշվով հաղթել էր Խորվաթիայի թիմին: