Ն’Գոլո Կանտեն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Անցյալ ամիս «Չելսին» բանավոր առաջարկ է արել կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին նոր պայմանագիր կնքելու համար, սակայն մերժվել է, հայտնում է The Athletic-ը:

Լոնդոնյան ակումբը ցանկանում է երկու տարվա պայմանագիր կնքել 31-ամյա ֆրանսիացու հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Անձամբ կիսապաշտպանը, ցանկանում է առնվազն երեք տարվա պայմանագիր կնքել:

Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Portal Transfermarkt-ը Ֆրանսիայի հավաքականի կիսպաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։