Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը ստանձնել է է Մոսկվայի «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս պաշտոնում 50-ամյա մասնագետը փոխարինել է Նիկոլայ Սավիչևին, որը թիմը գլխավորում էր օգոստոսի 19-ից՝ Ալեքսանդր Բորոդյուկի հեռանալուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, սակայն ՀՖՖ-ն հերքել էր այս տեղեկությունը: