Ռիս Ջեյմսը վնասվածք է ստացել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Միլանի» հետ խաղում (2:0) վնասվածք է ստացել «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը։

22-ամյա անգլիացին երկրորդ խաղակեսում վնասել է ծունկը Թեո Էրնանդեսի հետ բախման արդյունքում, ինչից հետո նրան փոխարինել է Սեզար Ասպիլիկուետան։

«Վնասվածքը լուրջ չէ: Շատ շնորհակալ եմ աջակցության համար»,- խաղից հետո գրել է Ջեյմսը սոցցանցում։