Ալվարո Օդրիոսոլան ցանկանում է լքել Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան պատրաստվում է հեռանալ «Ռեալից» առաջիկա ձմռանը ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 26-ամյա ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հենց բասկյան ակումբի սան է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 20 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: