Կառլո Անչելոտտի. Լունինն ունի բոլոր որակները հիանալի դարպասապահ դառնալու համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատմել է, թե ինչ է մտածում դարպասապահ Անդրեյ Լունինի ապագայի մասին.

«Նա հիանալի է գործում: Նա երիտասարդ դարպասապահ է, ամեն ինչ դեռ առջևում է։ Նա հիմա փորձի պակաս ունի։

Լունինն ունի բոլոր որակները հիանալի դարպասապահ դառնալու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Այս մրցաշրջանում Լունինը երեք հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կազմում, որոնցում բաց է թողել երկու գնդակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։