Կառլո Անչելոտտի. «Կփորձենք առաջին տեղը զբաղեցնել խմբում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրԻ «Շախտյորի» դեմ կայացած հանդիպումը (1-1):

«Մենք այդքան էլ լավ տեսք չունեինք, բայց մեր թիմը երբեք չի հանձնվում: «Շախտյորը» փոխել էր ձեռագիրը, որպեսզի մեզ թույլ չտար եզրային փոխանցումներ կատարել: Նրանց գոլը դժվարացրեց մեր խնդիրը:

Պարզ է, որ լավ չխաղացինք, բայց մենք երբեք չենք հանձնվում և կփորձենք առաջին տեղը զբաղեցնել խմբում»,- ասել է մասնագետը: