Անտոնիո Ռյուդիգերը լուսանկար է հրապարակել «Շախտյորի» դեմ խաղում ստացված վնասվածքից հետո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը սոցցանցերում գրառում է կատարել՝ հրապարակելով իր վիրակապված դեմքի լուսանկարը Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» դեմ խաղից հետո (1:1)։

95-րդ րոպեին գերմանացին բախվել էր «հանքափորների» դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ ինչի պատճառով լրջորեն վնասել էր գլուխը։«Մենք ողջ ենք»,- մակագրել է լուսանկարը Ռուդիգերը՝ կցելով ծիծաղ պատկերող էմոջի։