«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։
«Ֆուտբոլում երբեք հաստատ չի կարելի ասել, թե ինչ կլինի, բայց ինձ թվում է, որ դա դժվար կլինի իրականացնել»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» ցանկանում է Մեսսիին թիմ վերադարձնել 2023 թվականին։