Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ՝ ղեկավարության առաջադրած պայմաններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը բանակցությունների ընթացքում նոր պայմաններ է առաջ քաշել, որոնցում պահանջում, է դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին պահել ակումբում, սակայն հրաժարվել է բավարարել նրա պահանջները։
Արդյունքում Վինիսիուսը որոշել է հեռանալ թիմից, իսկ բանակցային գործընթացը դադարեցվել է։
Կողմերի միջեւ գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ։