«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Չելսիի» դեմ խաղի սպասելիքներով։
«Մենք պետք է ցույց տանք, որ Լոնդոնում կրած պարտությունը դրվագ էր, ոչ թե օրինաչափություն։ Մենք շատ հիասթափված ենք «Սթեմֆորդ Բրիջում» մեր ելույթից։ Մենք պետք է սովորենք մեր սխալներից և ավելի քիչ գործենք դրանցից: «Միլանը» չի կարող ապրել կասկածի ու տատանումների մեջ, խաղադաշտում ֆուտբոլիստները պետք է համապատասխան մակարդակի ֆուտբոլ ցուցադրեն։ Մենք վախենալու ոչինչ չունենք։ Մեզ ևս մեկ հանդիպում է սպասվում, և մենք պետք է փորձենք խաղալ մեր մակարդակով»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: