«Բավարիայի» հինգ ֆուտբոլիստ բաց կթողնի «Վիկտորիա Պլզենի» դեմ հանդիպումը

«Բավարիայի» պաշտպաններ Մատեյս դե Լիգտը և Ալֆոնսո Դևիսը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Վիկտորիա Պլզենի» դեմ հանդիպումը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2:2):

Չեխական ակումբի հետ խաղը բաց կթողնի նաև Ջամալ Մուսիալան, ում մոտ COVID 19-ի թեստը դրական պատասխան է տվել և խաղին չի մասնակցի նաև մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը, ով մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նրան կփոխարինի Սվեն Ուլրայխը:

Թիմի հետ Չեխիա չի մեկնել նաև կիսապաշտպան Սերժ Գնաբրին։