Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Կոպենհագենի» հետ կայանալիք խաղին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ հանդիպման սպասելիքների մասին։

«Մեր առաջին հանդիպումից անցել է մեկ շաբաթ, և «Կոպենհագենը» ցանկանում է փրկել իրեն: Բայց մենք կարող ենք լուծել խմբից դուրս գալու խնդիրը և կփորձենք դա անել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։